8-րդ դասարան,հայոց լեզու

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Հատկացուցիչ

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Բացահայտիչ

Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

  • Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
  • Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

    Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  

    Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։
  • Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է  որպես ,  իբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։

    Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց:
  • Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։

    Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
    Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:

Գործնական աշխատանք։

1.նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում որոշիչ:

Օրինակ` Քաղաքում մարդիկ էին ապրում:- Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:

Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին: — Հեռավոր Աֆրիկայի անծայրածիր վտանգավոր ափերին արագավազ ջայլամններն էին հսկում երկարապոզ կովերի հոտերին:

Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:—Հին Աշխարհի համայրա բոլոր հնագույն ժողովուրդները պատմում էին համաշխարհային և կործանիչ ջրհեղեղի մասին:

Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:—Այդ վտանգավոր ճամփորդության արկածային պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:

Այդ կետում դրված թուղթը կայրվի:—Այդ փաքր կետում դրված չոր թուղթը կայրվի

Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում:—Հաստ սառուցի մեծ կտորն իր շուրջը սարսափելի ցուրտ է տարածում:

Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց։—Հզոր լամպի վառ ճառագայթները անդրադառնում էին արծաթյա հայելուց:

2.Տրված նախադասությունները բարդեցրո՛ւ՝ ընդգծված գոյականներին ավելացնելով տրված հարցերին պատասխանող որոշիչ երկրորդական նախադասություններ:

Օրինակ` Հայացքը սահում է այն առարկաների վրայից (ո՞ր)- Հայացքը սահում է այն առարկաների վրայից, որոնք փոքրիկն անկանոն շաղ էր տվել սենյակում:

Ձկնորսի ցանցը մի այնպիսի ձկնիկ ընկավ: (ինչպիսի՞) ,որ նույնիսկ գյուղի ծերունիներն չէին տեսել:

Նայում էր ծովի ալիքներին: (ո՞ր)որոնք զարնվում էին ժայռերին:

Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին: (ո՞ր)որոնք մագլցում էին ժայռերը:

Ճիշտ էր այն պատասխանը: (ո՞ր) որը ապշեցրեց բոլոր դիտորթներին:

Չհամոզեց այն բացատրությունը: (ո՞ր)որը ընտրել էին բոլոր ներկաները:

3.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչը) որ այս գիրքը լավագույնն է:

Արդեն որոշել եմ: (ի՞նչ) ամառային արձակուրդներիս ինչ եմ անելու

Բռնակալները սպանում են: (ո՞ւմ) հեղափոխականներին:

Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ) դավաճաններից մեկին:

Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց) առաջատարից

Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին) ովքեր կառուցել են այս ամենը :

Запись опубликована в рубрике Մաթեմատիկա 6. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий