Բնագիտություն

Ժամկետը՝ 1 ամիս։
Նկարագրում եք ձեր տատիկի կամ պապիկի գյուղը, կամ այն գյուղը, որը երբեմն-երբեմն այցելում եք ընտանիքի ադամների հետ։

1.Գրում եք գետի, լճի, լեռան մասին, եթե կան։
2.Կազմում եք գյուղի անձնագիրը՝ որտեղից է ծագել գյուղի անունը, երբ է կառուցվել և այլն։
3.Պատմում եք գյուղի պատմամշակութային կոթողների մասին՝ ամրոց, խաչքարեր, վանք, աղբյուր և այլն։ Քննարկում, զրուցում եք ծնողների և տատիկ-պապիկների հետ, տեսագրում:
4.Համացանցից լրացուցիչ տեղեկություններ եք հանում ։
5․ Կազմում ենք գյուղի հատկագիծը
6.Ամբողջական նյութը, տեսաֆիլմը տեղադրում եք ձեր  բլոգում։

Ես ձեզ կպատմեմ իմ տատիկի գյուղի մասին: Գյուղի անունը Տարոնիկ է: Տարոնիկ գյուղ գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք։ Մարզկենտրոնից 15 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա։ Տարոնիկը գտնվում է Սև ջուր գետի ափին: Գյուղի բնակչությունը 2,036 մարդ է։ Գյուղի հին անունը Զեյվա է: Բնակիչների նախնիների մի մասը 1915-1920 թվականներին գաղթել են Վանի, Բիթլիսի, Մուշի, գյուղերից։ Իմ տատիկի ծնողները գաղթել են Վանից և Բիթլիսիգ Տարոնիկի հարավարևելյան ծայրամասում գտնվում է Մեծամորի ամրոց հնագիտական վայրը։ Այն բնակեցված է եղել մ.թ.ա 5-րդ հազարամյակից մինչև մ.թ. 18-րդ դարը։ Մեծամորի ամրոցի դամբարանի պեղումները սկսվել են 1965 թվականին։ Այն հատկանշական է իր աստղադիտարանով և յոթ սրբավայրերից բաղկացած տաճարային համալիրներով։

Ես հաճախ գնում եմ Տարոնիկ, Սև ջրի ափին ձուկ բռնելու: Գետի ճահճոտ ափերեին կան շատ գեղեցիկ թռչուններ, կրիաներ, օձեր… Ես նաև շատ եմ սիրում երբ գոմեշները լողանում են գետում:

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий